«Խիստ մտահոգիչ է ուժային կառույցներում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատել թույլ տալու նախաձեռնությունը»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խիստ մտահոգիչ է ուժային կառույցներում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատել թույլ տալու նախաձեռնությունը։

Նախ՝ կրոնական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն օտար պետություններից կառավարվող կառույցներ են, իսկ դրանց անդամներն էլ տրամաբանորեն հաշվետու են լինելու օտարներին։

Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ուժային կամ անվտանգային կառույցի ներկայացուցիչն ուղղորդվի կամ կառավարվի «դրսից»։

Դա թուլացնելու է Եկեղեցու, հետեւաբար նաեւ Պետության անվտանգային համակարգը։

Ավելին՝ այդ նախաձեռնության իրականացումը վերջնականապես կքանդի առանց այդ էլ խարխլված պետության հիմքերը։

Ի՞նչ են այս պետականաքանդ նախաձեռնության մասին մտածում ուժային ու անվտանգային կառույցները։

Հ.Գ. Եթե ամբողջ աշխարհն էլ դառնա աղանդավորների ու հոմոսեքսուալների պաշտպան, ես նրանց պաշտպանը լինել չեմ կարող։

Վազգեն Սարգսյան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031