Բաժիններ՝

ԵՄ «Սևծովյան ավազանի երկրների շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգի ծրագիր»․ «Դիլիջան» ԱՊ-ում կենսաբազմազանության և առանցքային էկոհամակարգերի մոնիթորինգ

Կ.գ.թ. Տատյանա Դանիելյան,կ.գ.թ. Արամ Աղասյան (ՀՀ ՇՄՆ), Անի Սաֆարյան (Դիլիջան ազգային պարկ)

Դիլիջան ազգային պարկում հանդիպում են Հայաստանի համար շատ հազվագյուտ սոճու բնական անտառներ, բացի այդ, ազգային պարկի տարածքում կան արհեստական սոճուտներ, որոնք ներկայումս դարձել են պարկի անտառային էկոհամակարգի անբաժանելի  մաս: Դրանց վիճակի գնահատումը և մոնիթորինգը չափազանց կարևոր է պահպանվող տարածքի ընդհանուր վիճակի գնահատման համար:

Ըստ  Բեռնի կոնվենցիայի 4-րդ ու 6-րդ Բանաձևերի` հաճարենու, կղնու-բոխու, սոճու և կենու անտառները համարվում են  «Բնապահպանական Հատուկ Հետաքրքրություն ներկայացնող տարածքներ»: Կարևորագույն Բուսաբանական Տարածքների ցանկում ընդգրկված է Ախնաբադի կենու պուրակը, իսկ   Կարևորագույն Թռչնաբանական Տարածքների ցանկում`   “Հաղարծին” ԿԹՏ, որը տարածվում է  Աղստև գետից հյուսիս մինչև Իջևանի լեռնաշղթային ջրաբաշանը, ներարյալ Իջևան լեռը, բիոտոպը- լայնատերև անտառներ, ժայրային ելքեր, լեռնային մարգագետիններ:

Հաճարենու, հաճարենու-բոխու, ինճպես նաև կաղնու և կաղնու-բոխու անտառները ազգային պարկի հիմնական էկոհամակարգերից են, գտնվում են պարկի բոլոր երեք գոտիներում, նրանց վիճակից զգալիորեն կախված է ազգային պարկի էկոհամակարգային ծառայությունների և շրջակա միջավայրի /պարկի տարածքում և դրանից դուրս/ ընդհանուր վիճակը: Կարևորվում է նաև բույսերի նոր, պոտենցիալ ինվազիվ տեսակների ներթափանցման դեպքերի գրանցումը:  Ազգային պարկի անտառային գոտիների կայունության ապահովման նպատակով`հատկապես կապված թույլատրելի տարածքներում անտառային ռեսուրսների օգտագործման հետ, անտառային ռեսուրսների գույքագրումը և մոնիթորինգը պետք է հանդիսանա այս ծրագրի հիմնական բաղադրիչը՝ ուշադրությունը սևեռելով տեղի բնակչությանը վառելափայտով մատակարարելու, ոչ բնափայտային ռեսուրսների կանոնակարգված  օգտագործման,  ինչպես նաև ապօրինի անտառահատումների և անտառներային տարածքներում արածեցման գործողությունների պատճառով առաջացած բնապահպանական ռիսկերի վրա:

Մերձալպյան մարգագետիններ և բարձրախոտեր. «Դիլիջան» ազգային պարկում փոքր տարածքներով ներկայացված են մերձալպյան բարձրախոտեր, որոնք մեծ գիտական և բնապահպանական հետաքրքրություն են ներկայացնում: Պահպանական  գոտում ներկայացված են մերձալպյան մարգագետիններ /անտառի վերին սահմանում/ և շիբլյակը /անտառի ներքին սահմանում/, որոնք հանդիսանում են արոտավայրեր: Հայտնի է, որ գերարածեցումը հանդիսանում է էկոհամակարգերը վտանգող  հիմնական գործոնը, որը առաջացնում է   դրանց կազմալուծում և նպաստավոր պայմաններ է ստեղծում ինվազիվ և էքսապնսիվ տեսակների ներխուժման և տարածման համար: Մոնիթորինգի միջոցով ազգային պարկի աշխատակազմը պետք է նախազգուշացվի  էկոհամակարգեր նրանց ներխուժման վտանգի մասին:

Ջրաճահճային և լճային  մերձափնյա էկոհամակարգեր (Գոշիլիճ, Պարզ լիճ): Պարզլիճը և Գոշիլիճը գտնվում են «Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում և իրենցից ներկայացնում են մեծ պատմամշակութային և բնապահպանական արժեք: Ջրային և մերձափնյա էկոհամակարգերի վիճակի մոնիթորինգը պետք է գրանցի նրանց բոլոր փոփոխությունները, որոնց վերլուծությունը  հիմք կծառայի  բարելավման հատուկ միջոցառումների կիրառման համար: Նշված օբյեկտների ջրի աղտոտվածության և որակի  մոնիթորինգը տեղեկատվություն կտրամադրի կենսաբազմազանության և էկոհամակարգերի բարվոք վիճակի կամ դրա փոփոխությունների միտումների մասին /առավելևս սպասվող կլիմայական ներգործությունների պայմաններում/, ինչպես նաև  կարևոր նշանակություն կունենա  է տեղի բնակչությանը խմելու ջրի մատակարարման և էկոտուրիզմի զարգացման առումով:

Թեև ներկայումս սակավաթիվ են ազգային պարկ այցելողները, այնուամենայնիվ ակնկալվում է, որ մի շարք ծրագրերի զարգացմանը զուգընթաց այցելուների թիվը արագորեն կաճի: Ուստի անհրաժեշտ է ներդնել զբոսաշրջության մոնիթորինգի ծրագիրը՝ առաջընթացն ու հնարավոր ազդեցությունը գնահատելու համար: ԲՊՄՄ ուղեցույցում նշվում է պահպանվող տարածքներում զբոսաշրջության մոնիթորինգի երկու հիմնական ոլորտ՝առաջինըԱյցելուների ազդեցության մոնիթորինգ, քանզի նրանք ունենում են բնապահպանական և սոցիալական ազդեցություն և անհրաժեշտ է հասկանալ և կառավարել այդ ազդեցությունները: Ուստի անհրաժեշտ է մշակել համապատասխան ցուցանիշներ, վերլուծել դրանք, գնահատել այցելուների ազդեցությունը և որոշել, թե ինչ գործողություններ են անհրաժեշտ՝ խնդիրները հասցեագրելու համար: Երկրորդը՝ Ծառայությունների որակի մոնիթորինգ, ինչըթույլ կտա պարզել ծառայությունների այն նպաստավոր տիրույթը,որը նպատակահարմար է տրամադրել այցելուին: Ցուցանիշները մշակելիս հաշվի կառնվեն հետևյալ նկատառումները, որ դրանք պետք է սահմանեն զբոսաշրջության զարգացման պայմանները և արդյունքները (օրինակ՝ մարդկային գործունեության արդյունքում ազդեցություն կրած պարկի մակերեսը կամ զբոսաշրջությունից ստացված տարեկան եկամուտը):

Քաղցրահամ ջրային էկոհամակարգերի վիճակի մոնիթորինգի (գետեր, լճեր, ճահիճներ), ինչպես նաև զբոսաշրջության ազդեցության մոնիթորինգը որպես անհրաժեշտ գործողություն սահմանվել է ԱՊ կառավարման պլանով: Տարբեր ուղղությամբ մոնիթորինգի գործողությունների հաջողությամբ համար բնականաբար անհրաժեշտ են ԱՊ-ի անձնակազմում համապատասխան որակավորում ունեցող բանիմաց մասնագետների առկայություն: Կառավարման պլանով նախատսվող գործողություննեում մեծ տեղ է տրվում Դասընթացների կազմակերպմանը և կարողությունների զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս