Բաժիններ՝

Բացահայտվել են iPhone 14 Pro Max-ի գներն ու տեխնիկական բնութագրերը

Mydrivers-ի փոխանցմամբ՝ Չինաստանում iPhone 14 Pro Max-ը կարժենա 1450 դոլար (128 ԳԲ), 1560 դոլար (256 ԳԲ), 1760 դոլար (512 ԳԲ) և գրեթե 2000 դոլար (1 ՏԲ)՝ կախված բնութագրից:

Սմարթֆոնները հասանելի կլինեն չորս գույներով՝ գրաֆիտ, ոսկեգույն, արծաթագույն և մանուշակագույն։ Նաև, ըստ ինսայդերների, հավանաբար կլինի ևս մեկ գույն՝ կապույտ։ Միևնույն ժամանակ, մանուշակագույն iPhone 14 Pro-ն ունի գրադիենտ էֆեկտ և փոխում է երանգը տարբեր լուսավորության պայմաններում և տարբեր անկյուններից:

Ավելի վաղ արտահոսքը ցույց էր տվել, որ Apple-ը դեռ կթողարկի iPhone 14 mini-ն սեպտեմբերին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընկերությունը միայն 2022 թվականին կներկայացնի iPhone 14 Max-ը՝ որպես չորրորդ առաջատար մոդել։

Սարքերի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ Սպասվում է, որ դրա ընթացքում Apple-ը կցուցադրի նաև Apple Watch Series 8 խելացի ժամացույցը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս