Հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Սևանա լճի հանգստյան գոտում
Ոստիկանության ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 26-ին Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկում հայտնաբերվել և Սևանի բաժին է տեղափոխվել 47-ամյա Յուրի Ու.-ն, որը օգոստոսի 15-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք: