
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին:
Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք իմ շնորհավորանքները Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Մեծ գոհունակությամբ նշում եմ, որ անցած երեք տասնամյակների ընթացքում մեր պետություններին հաջողվել է կառուցել բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության ամուր հարաբերություններ:
Դրա վկայությունն են ակտիվ քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձևաչափերով երկու երկրների հաջող փոխգործակցությունը, ինչպես նաև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում գործընկերության համակարգված զարգացումը:
Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքն այսուհետ ևս կնպաստի երկկողմ համագործակցության ողջ սպեկտրով ղազախա-հայկական բազմաբովանդակ հարաբերությունների հետագա խորացմանը:
Մաղթում եմ ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, մեծ հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»: