Բաժիններ՝

Կենդանակերպի ամենագեղեցիկ 5 կանայք

1. Խոյ. կրակոտ էներգիա

Այս նշանի կանայք առանձնանում են իրենց վառ արտաքինով։ Նրանց կրակոտ էներգիան գրավում է հանդիպման առաջին րոպեներից. Խոյ կանանց զինաթափող գեղեցկությունն ու գրավչությունը նրանց էքսցենտրիկության և խիզախության 90%-ն է։ Հայտնի Խոյերից, ովքեր կհաստատեն այս խոսքերը, դերասանուհի և երգչուհի Լեդի Գագան է և թենիսիստուհի Մարիա Շարապովան:

2. Կարիճ. կիրք, որը զրկում է մտքից

Այս նշանի տակ ծնված կանանց վիճակված է լինել ամենագեղեցիկն իրենց միջավայրում։ Եվ խոսքը ոչ միայն ֆիզիկական գեղեցկության մասին է. պարզապես նայեք Սոֆի Մարսոյին կամ Սքարլեթ Ջոհենսընին, որպեսզի համոզվեք դրանում: Այս նշանի ներկայացուցիչների գրավչությունն ու սեքսուալությունը աստղագուշակները կապում են Պլուտոնի հովանավորության հետ՝ գաղտնիքների և հզոր թաքնված էներգիաների մոլորակի հետ:

3. Առյուծ. թագավորական գեղեցկություն

Բնական գրավչությունը, բազմապատկված հպարտ կեցվածքով, մտածված կերպարով և բարքերով, հաջողությամբ օգնում են այս նշանի տակ ծնվածներին համոզել իրենց և բոլորին, որ եթե մի տեղում կան գեղեցիկ մարդիկ, ապա դա իրենք են: Արքայական գեղեցկության վառ մեդիա ներկայացուցիչը դերասանուհի Շարլիզ Թերոնն է։

4. Կույս. գրավչություն և ինտելեկտ

Խոսելով Կույսի մասին՝ աստղագուշակները հաճախ կենտրոնանում են նրանց ինտելեկտուալ կարողությունների վրա: Բայց դա չի խանգարում այս նշանի մարդկանց լինել նաև գեղեցիկ՝ հիշեք գոնե Կլաուդիա Շիֆերին կամ Քեմերոն Դիասին։ Կույսերը գիտակցում են իրենց գրավչությունը և ռացիոնալ օգտագործում այն ամենուր, որտեղ դա խելամիտ է, այդ թվում՝ կառուցելով իրենց կարիերան դրա վրա:

5. Կշեռք. կանացի գեղեցկության ներդաշնակություն

Աստղագուշակները համաձայն են, որ Կշեռք կանայք ունեն ներդաշնակ գրավչություն. նրանք ունեն դեմքի և կազմվածքի համամասնությունների հավասարակշռված համաչափություն, հմայքի և սեռական էներգիայի բարձր մակարդակ, ինչպես նաև ռացիոնալություն, զգայականություն և հույզեր:

Կանացի գեղեցկության ճանաչված չափանիշ Մոնիկա Բելուչին դրա լավագույն ապացույցն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս