Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում հայտարարել են, թե երբ հայտնի կդառնա նոր վարչապետի անունը

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 15:30-ին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին, որն էլ իր հերթին վկայակոչում է Պահպանողական կուսակցության համանախագահ Էնդրյու Ստեֆենսոնի հայտարարությունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը, հավանաբար, կփոխանցի իր լիազորությունները իշխող կուսակցության նոր առաջնորդին սեպտեմբերի 6-ից ոչ շուտ, իսկ սեպտեմբերի 7-ին տեղի կունենա վարչապետի ավանդական հարցուպատասխանը բրիտանական խորհրդարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031