«Քաղբանտարկյալներ, Բաքվում պահվող գերիներ, Արցախում առաջխաղացած ադրբեջանցիներ. մոռացված թեմաներ ու անպատասխան հարցեր». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Ամեն օր հրահրվող քաքամրրիկների մեջ արդեն մոռացված թեմաներ ու անպատասխան հարցեր…

1. Քաղբանտարկյալներ։

2. Բաքվում պահվող հայ գերիներ։

3. 2020-ից հետո ՀՀ օկուպացված տարածք։

4. Ի խախտում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ադրբեջանական զորքի բազմաթիվ առաջխաղացումներ Արցախում։

5. ՀՀ զինված ուժերի հետախուզության ղեկավարից արդեն կես տարուց ավել է՝ խաբար չկա։ Երևի մոռանում են մարդ նշանակել։

6. Ի վերջո, ի՞նչ էր պայթել «Սուրմալու» տոնովաճառում և ում մեղքով։ Թեման արդեն դուրս է մղվել հանրային գիտակցությունից…

7. Ի՞նչ էր պահանջում նռնակով Մասիսի քաղաքապետարանի շենք մտած մարդը։

Արբանյակի լուսանկարներից չեմ հարցնում. ենթադրում եմ, որ ցածր խտության մի քանի լուսանկար ցույց կտան «Սթարմուս» փառատոնի ժամանակ։ [Էդ ոնց որ, ասենք, Վարդուշը կյանքում առաջին անգամ բլինչիկ թխի և այն հանրությանը ներկայացնելու համար մի հատ սիմֆոնիկ նվագախումբ բերեն ու մի հատ էլ գեղասահքի շոու]»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031