ԲՀԿ-ն Կոտայքում եւ Արագածոտնում մասնակցում է ՏԻՄ ընտրություններին՝ դաշինքով

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 17 համայնքներում անցկացվելու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 3 համայնքներում մասնակցում է ընտրություններին:

ԲՀԿ-ից հայտնում են, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Դեմոկրատական այլընտրանք» /ԴԱԿ/ կուսակցության հետ ձևավորված «Միասնություն» դաշինքով: Համայնքապետի թեկնածուն Բյուրեղավան համայնքի գործող ղեկավար Հակոբ Բալասյանն է:

Կոտայքի մարզի մեկ այլ՝ Ակունք համայնքի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է ԴԱԿ-ի հետ ձևավորված «Համախմբում» դաշինքով: Համայնքապետի թեկնածուն Զառի վարչական ղեկավար Լևոն Խաչատրյանն է:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է ԴԱԿ-ի հետ ձևավորած «Հզոր համայնք» դաշինքով: Համայնքապետի թեկնածուն Գոռ Հունանյանն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031