Բաժիններ՝

Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. ժամանակակից ռոմանտիկ ֆիլմեր, որոնք փոխարինելու են եկել դասական ռոմ-քոմերին

Համաձայն եմ, գուցե չափազանցված է հնչում. 80-ականների, 90-ականների և 2000-ականների ռոմ-քոմերն անփոխարինելի են: Բրիջիթ Ջոնսի արկածները, որոնք դեռ չեն ավարտվել և շարունակություն կգտնեն արդեն չորրորդ ֆիլմում, «Դուք նամակ ունեք» նրբագեղ ֆիլմը՝ Մեգ Ռայանի և Թոմ Հենքսի մասնակցությամբ, և երբ Սալին և Հարին հանդիպում են… Այս և այլ շատ ֆիլմեր ժանրում դասական են դարձել, բայց կինեմատոգրաֆը տեղում կանգ չի առնում՝ ստեղծելով նոր հերոսներ և նոր շունչ տալով դասական սիրային պատմություններին:

Այս հանգստյան օրերին առաջարկում ենք հին ռոմանտիկ ֆիլմերը վերանայելու գողտրիկ ավանդույթը փոխարինել թարմ շունչ հաղղորդող ժամանակակից ֆիլմերով, որոնցից լավագույնները 168.am-ն առանձնացրել է իր ընթերցողի համար:

«Ատելության խաղ»

The Hating Game

Կարդացեք նաև

Դասական ռոմ-քոմերի սիրահարները կգնահատեն 2021 թվականի «Ատելության խաղ» կինոնկարը: Ատելությունից սեր, Նյու Յորք և Սուրբ Ծնունդ. այն ամենը, ինչ պետք է ժանրի սիրահարներին ֆիլմը վայելելու համար: Լյուսին (Լյոււի Հեյլ) և Ջոշուան (Օսթին Սթոուել» գործընկերներ են, միասին աշխատում են գրական հրատարակչությունում, ունեն քողարկված համակրանք միմյանց նկատմամբ և ցուցադրական ատելություն: Վերելակում համբույրը փոխում է ատելության խաղի կանոնները:

«Քեզ նման հաճելի աղջիկը»

A Nice Girl Like You

Լյուսի Հեյլը կարծես թե հավակնում է դառնալու ժամանակակից ռոմ-քոմերի Մեգ Ռայանը. նրա ստեղծած հերոսուհիները հայտնվում են իրավիճակներում, որոնց ընթացքը ուղեկցվում է գեղեցիկ տղամարդկանց հետ բարդ և կրքոտ հարաբերություններով: 2020թ. ռոմ-քոմում Լյուսի Հեյլի հերոսուհին՝ Լյուսի Նիլը բաժանվում է ընկերոջից և կազմում է խելահեղ ցուցակ, որը պետք է իրագործի:

«Մեծ հիվանդը»

The Big Sick

Ռեժիսոր Մայքլ Շոուոլտերի ամերիկյան կիսաինքնակենսագրական ռոմանտիկ կատակերգությունը հիմնված է իրական դեպքերի վրա։ Պատմում է Կումեյլ Նանջիանիի և Էմիլի Գորդոնի սիրո պատմության մասին, որոնք ստիպված էին հաղթահարել իրենց մշակութային տարբերություններն այն բանից հետո, երբ Էմիլին հիվանդանում է։

«Ստեղծել այն»

Set it Up

Կինոնկարի իրադարձությունները կպտտվեն երկու օգնականների շուրջ, որոնք խորամանկ ծրագիր են իրագործում իրենց դաժան ղեկավարներին միացնելու համար: Ռիկը չափազանց ագրեսիվ առաջնորդ է, ով իր էության շնորհիվ հաջողության է հասել բիզնեսում, բայց դրա պատճառով ենթակաների հետ հարաբերություններում դարձել է անտանելի։

«Անցյալ Սուրբ Ծնունդը»

Last Christmas

Սուրբ Ծնունդ, Նյու Յորք, սիրո պատմություն… Ամանորյա ռոմ-քոմերը առանձնահատուկ սիրելի են: Վերջին տարիների լավագույն օրինակը «Անցյալ Սուրբ Ծնունդ» կինոնկարն է, որում Էմիլիա Քլարքի հերոսուհին ճգնաժամը հաղթահարում է սիրո միջոցով, դառնում է իր լավագույն տարբերակը և անցյալում է թողնում այն, ինչը թունավորում է ներկան:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս