
23-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ և Երևան քաղաքի վարչությունների ու Էրեբունու բաժնի ծառայողների ձեռք բերած օպերատիվ տվյալների և ձեռնարկած միջոցառումների շրջանակում օգոստոսի 18-ին Սարմի փողոցի տներից մեկի 23-ամյա բնակիչը ոստիկաններին է ներկայացրել կանեփանման 45 բույս, 26,20 գրամ դեղնականաչավուն զանգված, «Ֆ-1» տիպի նռնակ և նռնակի պայթուցիչ, «Տռաիլ» տիպի պայթուցիչ:
Ըստ երիտասարդի՝ հայտնաբերված բույսերը վայրաճ են, որոնց մի մասը չորացրել է անձնական օգտագործման համար, իսկ զենք-զինամթերքը բերել էր Արցախի Հանրապետությունից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում:
23-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: