Մոսկվան զգուշացրել է իր համար «ոչ բարեկամ» երկրների հետ շփումների մասին

Ռուսաստանի դաշնակիցների և Ռուսաստանին «ոչ բարեկամ» երկրների շփումները չպետք է վնասեն Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությանը:  Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով ԱՄՆ հովանու ներքո Տաջիկստանի մայրաքաղաքում ընթացող զորավարժություններին Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցության մասին հարցին:

«Ելնում ենք նրանից, որ Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների հետ շփումները չպետք է վնաս հասցնեն մեր երկրի հետ ռազմավարական գործընկերությանը և հակասեն ընդհանուր միավորումների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին», – ասել է Նեչաևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031