
Ահազանգ է ստացվել, որ ռումբ կա նաև «Զվարթնոց» օդանավակայանում

ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացել, որ ռումբ է տեղադրված նաև «Զվարթնոց» օդանավակայանում։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ներկա պահին երկու տեղում էլ աշխատում են սակրավորների և կինոլոգիական խմբեր։ Տարհանում իրականացվել է «Մետրոպոլիտենի» կայարաններից, իսկ «Զվարթնոցից»` ոչ»,– նշել է Կոստանյանը։
Անհայտ անձը ԱԻՆ քարտուղարության էլեկտրոնային փոստին նամակ է ուղարկել, որում նշել է, որ ռումբ կա ոչ միայն «Մետրոպոլիտենում», այլ նաև «Զվարթնոց» օդանավակայանում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 10:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։