Բաժիններ՝

Տիգրան Հովսեփյանը կամային հաղթանակ է տոնել և շարունակում է պայքարը

Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում տպավորիչ հաղթանակ է տոնել 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը։ Հանձինս ռումինացի Անդրեյ Ջեհբանի, մեր մարզիկին բավականին բարդ մրցակից էր բաժին հասել, բայց նա կարողացել է պոկել հաղթանակը։

Առաջին ռաունդում 5։0 հաշվով հաղթել է Հովսեփյանը, բայց երկրորդում ռումինացին ակտիվացել է ու 4։1 հաշվով շահել ռաունդը։ 3-րդ՝ վճռորոշ ռաունդում Տիգրանը հավաքվել է և դրսևորելով կամային բարձր որակներ՝ հաղթանակի նժարը թեքել իր կողմը։

Այսօր երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի ևս երկու ներկայացուցիչ։ Ռինգ դուրս կգան 42 կգ քաշային Էրիկ Ապերյանն ու 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը, որը կանցկացնի իր երկրորդ մենամարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031