«Ռուս խաղաղապահներից խիստ դժգոհ «քաղաքական ռահվիրաները» ո՞ւմ նկատի ունեն «միջազգային խաղաղապահ» ասելով»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա էլ իրար հերթ չտալով՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման շքերթ է մեկնարկել։

Երկու նկատառում.

Ա․ Քանի դեռ նիկոլիստներն են իշխանության, որեւէ մեկը Հայաստանի կարծիքը չի էլ հարցնելու։

Ի՞նչ որոշեն, դա էլ՝ անելու են։

Բ․ Ռուս խաղաղապահներից խիստ դժգոհ «քաղաքական ռահվիրաները» ո՞ւմ նկատի ունեն «միջազգային խաղաղապահ» ասելով՝ Թուրքիայի՞ն, թե՞ Արեւմուտքին։

Առաջինի «բայրաքթարները» սպանեցին հազարավոր հայորդիների, իսկ վերջինները ՝ լուռ հետեւում էին դրան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031