«Թուրքիան փափուկ բարձի ուժով մաս–մաս յուրացնում է Հայաստանի հողերը»․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թուրքիան չունի Անգլիայի մեծ զրահանավերը: Թուրքիան չունի Գերմանիայի պողպատը: Թուրքիան չունի Ռուսաստանի կազակներին: Բայց Թուրքիան ունի փափուկ բարձ, որ կդնի մեծ տերությունների գլխի տակ և կլուծի իր հարցերը». Անգլիայի վարչապետ Հենրի Պալմերսթոն։

Մի պարզ օրինակ՝ Հիտլերի ինքնասպանության օրը Թուրքիան հապճեպ պատերազմ հայտարարեց Գերմանիային, որպեսզի հայտնվի հաղթանակած երկրների ցուցակում։ Հիմա էլ փափուկ բարձի ուժով մաս–մաս յուրացնում է Հայաստանի հողերը և իրագործում Մեծ Թուրանի ծրագիրը

Փափուկ բարձը իր լրացուցիչ ատրիբուտներով, կարծում եմ, նախատեսված չէ միայն մեծ տերությունների համար։

Շարունակեք պնդել, թե հայկական հողերը պատկանում են ուրիշին…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031