ՔԿ պաշտոնյան ազատվել է պաշտոնից

Սույն թվականի օգոստոսի 10-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է նաև Կոմիտեի ներքին կարգապահական կանոնները խախտելու համար՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող մեկ անձի նկատմամբ «պաշտոնից ազատում»կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ Կոմիտեի նախագահի միջնորդությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից, հանձնաժողովի կողմից բավարարվել է միջնորդությունը, որի արդյունքում ինքնավար պաշտոն զբաղեցնող տվյալ անձը Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով սույն թվականի օգոստոսի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Տեսանյութեր

Լրահոս