Բաժիններ՝

Կհիմնանորոգվի Արծվանիստ գյուղի դպրոց և մանկապարտեզ տանող ճանապարհը

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում կհիմնանորոգվի 16-րդ փողոցը, որտեղ գտնվում են Արծվանիստի մանկապարտեզը եւ միջնակարգ դպրոցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 37 միլիոն 700 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ասֆալտապատել Արծվանիստի 16-րդ փողոցը՝ մոտ 600 գծամետր երկարությամբ եւ 2400 քառակուսի մետր մակերեսով։

Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատ ու բարեկարգ կդառնա գյուղի դպրոց եւ մանկապարտեզ տանող ճանապարհը։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս