Բաժիններ՝

Պավելը Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու. Комсомольская Правда

Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: Այս մասին, ըստ tert.am-ի՝ Комсомольская Правда թերթին պատմել են զույգին մոտ կանգնած աղբյուրները՝ հավելելով, որ դերասանները չեն սահմանափակվի միայն անձնագրում դրված կնիքով (ՔԿԱԳ). նրանք պատրաստվում են մեծ հարսանիքի։

«Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։

«Չնայած Պաշան երկրի ամենաբարձր վարձատրվող դերասաններից է, նրա նկարահանման օրն արժե 500 հազար ռուբլի, բայց ծախսերը շատ են։ Այնուամենայնիվ, դեռ պետք է վճարի երեխաների համար ալիմենտները` ամսական 100 հազար ռուբլի երկու երեխայի համար: Հարսանիքը թանկ հաճույք է, հիմա մտածում է՝ ինչպես նվազագույնի հասցնի ծախսերը, քանի որ Զեփյուռը մեծ ընտանիք ունի»,–  նշել են աղբյուրները։

Նրանք հավելել են, որ զույգն առայժմ հրավիրել է միայն հարազատներին. ասում են՝ նախատեսում են բացառապես ընտանեկան տոնակատարություն։

Ինչպես ասում են Պրիլուչնիի ընկերները, Զեփյուռի հետ հարսանիքն անակնկալ է եղել նրա նախկին կնոջ՝ Ագաթա Մուցենիեցեի համար։ Դեռ մայիսին նրանց շրջապատը լիովին վստահ էր, որ նախկին ամուսինները կվերամիավորվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031