Բաժիններ՝

«Զզվեցինք, զզված մնացինք»․ ահազանգ. նոր հանք են ցանկանում շահագործել Ծաղկաձորի, Հանքավանի մատույցներում

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ահազանգում է՝ նոր հանք են ցանկանում ունենալ Ծաղկաձորի, Հանքավանի մատույցներում հնարավոր է նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործեն.

«Ուրեմն՝ Մեղրաձորում, մեծ հաշվով Հրազդանում, քիչ աղտոտված է տարածքը, ոսկու հանքավայրը քիչ է, արդյունաբերության այլ ճյուղերի բերած աղտոտումը քիչ է, մի հատ էլ նոր հանք են ցանկանում ունենալ Ծաղկաձորի, Հանքավանի մատույցներում։

Իհարկե, ոնց կարա Ծաղկաձորի շրջակայքը մաքուր լինել, կարելի է դա ևս ապականել ու առաջ գնալ։

Ուշադրություն

2022 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կիրականացվի «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի Մարզի Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատմանն անհրաժեշտ ուսումնասիրության 2022-2025թթ. ծրագրով նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ փուլ):

Ես այնտեղ եմ լինելու, բոլոր սրտացավ հրազդանցիներրին ու շրջակա գյուղերի բնակիչներին, ծանոթ թե անծանոթ հորդորում եմ գալ այնտեղ։

Ի վերջո մաքուր շրջակա միջավայրում ապրելու, արարելու հեռանկարների մասին է խոսքը, համայնքների կայուն, կանաչ զարգացման մասին է խոսքը։

Կհանդիպենք Մեղրաձորում, օգոստոսի 11-ին,

Զզվեցինք, զզված մնացինք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031