Բաժիններ՝

Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակման 16․325 դեպք է հայտնաբերվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հասատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 16 325-ով, քովիդի պատճառով մահվան դեպքերինը՝ 60-ով: Այս մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Արձանագրված մահերի թիվը վերջին օրը դարձել է առավելագույնը հունիսի 25-ից ի վեր:

Մեկ օր առաջ երկրում արձանագրվել է վարակման 17 862 եւ մահվան 45 դեպք, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 18 746 886 եւ 382 846՛ Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 13 092-ով՝ մեկ օր առաջվա 8 721-ի դիմաց, մինչեւ 18 061 168, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս