Մթերքներ, որոնք հակացուցված են գաստրիտի դեպքում
Գաստրիտի դեպքում խիստ դիետա չի պահանջվում, բավական է բացառել սուրճը, ցիտրուսային մրգերը և մի քանի այլ մթերքներ․ այս մասին ասել է գաստրոէնտերոլոգ Մարիա Լոպաթինան։
Բժիշկ Փիթերի հետ հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես արժե փոխել սննդակարգը։
Բժիշկը նշել է, որ ավելի վաղ գաստրիտով խիստ դիետա էր նշանակվել, և արգելվել էր ուտել կծու, թթու, աղի կամ տապակած որևէ սնունդ, խորհուրդ էր տրվել ամեն ինչ ուտել խաշած կամ շոգեխաշած վիճակով։
Սակայն Լոպաթինան վստահ է, որ գաստրիտի սրացումից խուսափելու համար բավական է միայն հրաժարվել սուրճից և ցիտրուսային մրգերից, բացառել կարմիր պղպեղը, սոխը, մայոնեզը, ընկույզը, շոկոլադը և գազավորված ըմպելիքները:
Ըստ գաստրոէնտերոլոգի, կարող է հիվանդության ռեցիդիվ առաջացնել ոչ միայն սնունդը։
«Սթրեսը նույնպես կարող է հիվանդության սրացում առաջացնել: Խստորեն սննդակարգին հետևելը երաշխիք չէ, որ որովայնի ցավը կամ ստամոքսի այրոցը չի վերսկսվի»,- եզրափակել է նա։