Բաժիններ՝

Հայտնաբերվել է մթերք, որը նվազեցնում է արյան ճնշումը 9 ժամվա ընթացքում

Հետազոտության ընթացքում հայտնի է դարձել կակաոյի հակահիպերտոնիկ հատկությունների մասին։

Արյան բարձր ճնշման դեպքում կակաոյի ֆլավոնոլները արդյունավետ են այն իջեցնելու գործում։ Նման եզրակացության են եկել Սուրեյի համալսարանի գիտնականները։

Փորձի համար կամավորներին բաժանել են 2 խմբի։ Առաջինը մի քանի օր ընդունել է ֆլավանոլով պարկուճներ, իսկ մյուսները՝ պլացեբո: Ճնշման և անոթների կոշտության չափումները ցույց են տվել, որ արյան ճնշումը նվազել է 9 ժամվա ընթացքում միայն այն խմբի մասնակիցների մոտ, որոնք ստացել են կակաոյի ֆլավոնոլների չափաբաժին: Եթե ​​սկզբնական ճնշումը ցածր է եղել, ֆլավոնոլները ազդեցություն չեն ունեցել:

Հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել կլինիկական պրակտիկայում՝ բացելով բազմաթիվ հնարավորություններ սրտանոթային հիվանդությունների բուժման համար։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ edimdoma.ru-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս