
Խանջյան փողոցում վրաերթի ենթարկված Ահմադ Ասկարին մահացել է, իսկ Սեդիղեհ Մորադպուրին տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 31-ին, ժամը 00.40-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 46 և 30 տարեկան երկու տղամարդկանց:
Վրաերթի ենթարկված 46-ամյա Ահմադ Ասկարին մահացել է, իսկ 30-ամյա Սեդիղեհ Մորադպուրին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: