Որո՞նք են փոշու վնասակար ազդեցությունները
Փոշին (կախված մասնիկները) կոշտ, մանր մասնիկների և հեղուկ կաթիլների խառնուրդ է:
Ինչպես տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, տարբերում են հիմնականում 2 տարբեր տրամաչափերով փոշու տեսակներ` PM2.5-ը և PM10-ը:
PM2.5-ը համարվում է ամենավտանգավորը մարդու առողջության համար, ինչը պայմանավորված է դրա ուղղակիորեն արյան մեջ ներթափանցելու ունակությամբ:
PM10-ը կարող է պարունակել բենզոպիրեն, ֆուրան, դիօքսիններ, ծանր մետաղներ և համարվում է քաղցկեղածին աղտոտիչ:
Որո՞նք են փոշու առաջացման աղբյուրները
?արդյունաբերական գործընթացները,
?էլեկտրակայանները,
?տրանսպորտային միջոցները,
?չասֆալտապատված ճանապարհները,
?շինարարությունը,
?գյուղատնտեսությունը,
?ծխի առաջացման աղբյուրները,
?կանաչապատ տարածքների պակասը:
Որո՞նք են փոշու վնասակար ազդեցությունները
Մթնոլորտային օդում փոշու ազդեցությունը մարդու առողջության վրա կախված է փոշու մասնիկների չափերից և բաղադրությունից, ինչպես նաև ազդեցության տևողությունից։ Փոշին կարող է նպաստել առողջության հետ կապված մի շարք խնդիրների, բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը, ներառյալ՝ հազ, մաշկային քոր, թոքերի հիվանդություններ, ասթմատիկ և սրտի նոպաներ:
Ի՞նչ կարող ենք անել փոշով աղտոտվածությունը նվազեցնելու համար
- Փոշով աղտոտվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է․
- Շատացնել կանաչապատ տարածքները։
- Յուրաքանչյուրս կարող ենք օրինակ՝ մեր բակում, ծառատունկ կազմակերպել։
- Խուսափել բաց այրումներից։
- Չայրենք աղբը, եթե անգամ դրանք տերևներ են կամ փայտանյութ։
Նվազագույնի հասցնել մեքենաների կիրառումը կամ տեղափոխման համար օգտագործել հեծանիվներ։
Կարող ենք անցնել էլեկտրոմոբիլների կիրառման, կամ հեծանիվների շահագործման։
Անցնել արևային էներգիայի օգտագործմանը կամ խնայել էլեկտրաէներգիան։
Ցերեկը վառ չթողնենք լույսերը, հեռախոսը լարից անջատելիս` միացրած չթողնենք լիցքավորիչները: