Հունաստանի վարչապետը Եվրախորհրդարանում ակնարկել է Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու անհրաժեշտության մասին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Եվրախորհրդարանում իր ելույթում խոսել է Թուրքիայի մասին և ակնարկել, որ Թուրքիայի նկատմամբ պետք է զենքի էմբարգո կիրառել։ Այս մասին հայտնում է թուրքական tekhaber.org-ը:

«Կա Թուրքիա, որը նպատակ ունի անդամակցել Եվրամիությանը, և նա բացահայտորեն կասկածի տակ է դնում մեկ այլ երկրի ինքնիշխանությունը, որը հնարավորություն ունի դառնալ ԵՄ անդամ։ Սա այն խնդիրն է, որը եվրոպական երկրները պետք է ուշադիր դիտարկեն երրորդ երկրներին զենք վաճառելու վերաբերյալ իրենց որոշումներում և ընտրություններում»,-հիշեցնելով, որ Թուրքիան բացահայտ կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունը, ասել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031