
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1084 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 408-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 1084 նոր դեպք. 150 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 241 հազար 648 դեպքից 7 մլն 63 հազար 652-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 258 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 659 հազար 164 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 14 հազար 542 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 781 հազար 952-ի: