Բաժիններ՝

Եվրոպայում գազի գինը մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1800 դոլարը

Եվրոպայում գազի գինը մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1800 դոլարը՝ համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ աղբյուրի՝ օգոստոսյան ֆյուչերսները TTF ինդեքսով (աշխարհի հիմնական առևտրային հարկերից մեկը) բացվել է 1801,2 դոլարով, այնուհետև բարձրացել է մինչև 1812 դոլար։ Դրանից հետո նրանք մի փոքր զիջել են՝ իջնելով 1766,6-ի, սակայն վերջին րոպեներին կրկին բարձրացել են՝ մոտենալով 1775 դոլարին։

Նախորդ օրը գազի ֆյուչերսները կտրուկ թանկացել են 13 տոկոսով, իսկ առուվաճառքի ավարտին կանգ են առել 1799,1 դոլարի մակարդակում։

Մարտի սկզբին գազի գինը չորս օր անընդմեջ հասել էր պատմական առավելագույնի՝ ռուսական էներգառեսուրսների ներմուծման արգելքի մտավախությունների պատճառով։ Ռեկորդը սահմանվել է մարտի 7-ին՝ 3892 դոլար, իսկ այդ օրվա հաշվարկային գինը հազար խորանարդ մետրի համար կազմել է 2560,7 դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս