
Նադալը Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչում է

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչում է:
«Մեծ սաղավարտ»-ի տարվա հերթական մրցաշարի՝ Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Նադալի մրցակիցը Անգլիան ներկայացնող Լորենցո Սոնոգոնն էր: 1 ժամ 58 րոպե ձգված մրցախաղում իսպանացին առավելության հասավ երեք սեթերից հետո 6:1, 6:2, 6:4 հաշվով:
Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը:
Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ):
Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և խառը զույգեր: