Բաժիններ՝

«Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցով մեր վերաքննիչ բողոքը նախ մակագրվում է մի դատավորի, ապա ուրիշի». Վարազդատ Հարությունյան

Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավետիք Չալաբյանի խափանման միջոցն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդության մերժման որոշման դեմ մեր կողմից բերված վերաքննիչ բողոքը ավտոմատ համակարգով մակագրվել է մի դատավորի, ապա, ըստ երևույթին արդեն ոչ ավտոմատ համակարգով մակագրվել է այլ դատավորի:

Այսպես, երեկ զանգում ենք Վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակ և շատ հստակ պատասխանում են, որ դատավոր Արշակ Վարդանյանին են մակագրել գործի քննությունը։ Այսօր զանգահարում ենք պարոն Վարդանյանի կազմ՝ տեղեկանալու, թե արդյոք նիստ նշանակվել է։ Պատասխանում են, որ մենք այդպիսի գործ չենք ստացել։ Կրկին զանգահարում ենք գրասենյակ և մեզ պատասխանում են, որ գործը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին:

Դե ինչ, սա հերթական ապօրինությունն է, որին դեռ անդրադառնալու ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս