 
                        Աֆղանստանում իր մասին է հայտարարել թյուրքական ժողովուրդների իրավունքների պաշտպանության զինված խումբը
 
                                    «Հարավային Թուրքստան» զինված խումբը հայտարարել է Աֆղանստանի հյուսիսում իր գոյության մասին։
Տեսաուղերձում, որը հրապարակվել է Aamaj News լրատվական գործակալության տելեգրամ-ալիքում, զինված խմբի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց նպատակը թյուրքական ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն է:
«Մեր նպատակը Թուրանն է: Մենք թուրք ենք՝ ուզբեկները, թուրքմենները, այմակները, ղրղզները, ղազախները, կիպչակները եւ թաթարները: Մենք մեր գոյության մասին հայտարարում ենք Մազարի Շարիֆից»,-իրենց տեսաուղերձում հայտարարել են զինված խմբի ներկայացուցիչները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        