
Աշխաբադում ՌԴ նախագահն ու Ադրբեջանի նախագահը հանդիպում են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական, քաղաքական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր:
Քննարկման օրակարգում ընդգրկված են եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ առնչվող հարցերը:
Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նախապատրաստվում են ՌԴ վարչապետի և Պետդումայի նախագահի այցերը Ադրբեջան։