«Նիկոլը թքած ունի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ իր սեփական ժողովրդի վրա, նրան պետք է հեռացնել միայն միասնական հանրային և ազգային պահանջով»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ֆաշիստական Գերմանիան գրավել էր գրեթե ողջ Եվրոպան, թվում էր, թե անհնարին է հաղթել Հիտլերին: 1940 թվականի հուլիսի 19-ին, Ֆրանսիայում տարած հաղթանակից մեկ ամիս հետո, Հիտլերը Ռեխստագում հանդես է գալիս մի հայտարարությամբ, որով նա դիմում էր ոչ այնքան գերմանացիներին, որքան բրիտանացիներին, ասելով, որ իր դիրքորոշումը թույլ է տալիս նման կոչ անել, նա խոսում էր բանականության և ողջախոհության դիրքերից,խոսում էր որպես հաղթող. «Ես պատճառ չեմ տեսնում, որ այս պատերազմը շարունակվի։ Ես տխուր կլինեի տեսնել այն զոհաբերությունները, որոնք կպահանջվեին»։

Նրա համար ցանկալի չէր տեսնել նոր կորուստներ և մահեր, որոնք կբերեր նոր պատերազմը:

Այս ամենը իհարկե շահավետ պայմաններով խաղաղության առաջարկ էր։ Սա ակնհայտ հնարավորություն էր բրիտանացիների համար,որպեսզի լռեն և հանձնվեն:
Չեմբեռլենի հրաժարականից և Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից հետո Չերչիլը ստացավ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը:

Երբ շատերն էին մտածում հանձնվելու մասին, Չերչիլը այն եզակիներից էր, ով մինչև վերջ հավատում էր հաղթանակին և ոչինչ չէր ուզում լսել պարտության կամ հանձնվելու մասին: Նրան համարում էին արտակարգ իրավիճակների վարչապետ և նա ճշտությամբ կարողանում էր որոշել վտանգի չափը՝ առանց փոքրացնելու կամ չափազանցնելու այն: Չերչիլը հրաշալի կարողանում էր կառավարել ոչ միայն մարդկանց, այլև վտանգները: 1951 թվականի հոկտեմբերի 26-ին, 77 տարեկան հասակում ընդհանուր ընտրություններում լեյբորիստների պարտությունից հետո և ժամանակի պահանջով Ուինսթոն Չերչիլը կրկին դարձավ վարչապետ։ Նույն թվականին նա զբաղեցնում է նաև պաշտպանության նախարարի պաշտոնը մինչև 1952 թվականը:

Թեև Չեմբեռլենը լավ վարչապետ էր Բրիտանիայի համար, նա լավ վարչապետ էր մինչ այն պահը,երբ Հիտլերի մոտ ցանկություն առաջացավ գրավել Բրիտանիան և Ֆաշիստական Գերմանիայի կողմից սանձազերծվեց լայնամասշտաբ պատերազմ։ Չերչիլը, ստանձնելով երկրի ղեկավարումը, կարողացավ այդ ժամանակահատվածում համախմբել բրիտանացիներին, նա կարողացավ ճիշտ քայլեր իրականացնել, որոնք բերեցին Բրիտանիայի հաղթանակին։ Նրա աննահանջ լինելը դիտարկվում էր որպես խենթություն։

Այո՛, դժվար էր, այո՛, հնարավոր է չստացվեր, բայց նրանք ժամանակին հասկացան, որ Չեմբեռլենի ղեկավարությամբ,հնարավոր չէր լինելու հասնել որևէ արդյունքի, նրա ղեկավարությամբ Բրիտանիան կկապիտուլացվեր:

Նիկոլի գլխավորությամբ հնարավոր չեղավ՝ ոչ մարդկային և ոչ էլ տարածքային կորուստներից խուսափել, նրա թեթև ձեռքով ստորագրվեց կապիտուլյացիոն պայմանագիրը։ Մեզ պետք է պարզապես հեռացնել նրան։

Նիկոլը թքած ունի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ իր սեփական ժողովրդի վրա, նրան պետք է հեռացնել միայն միասնական հանրային և ազգային պահանջով: Իսկ ազգային պահանջը պարզ է ու հստակ՝ մենք եղել ենք, կանք ու պետք է լինենք որպես ազգ ու պետություն։ Հայաստան և Արցախ միշտ լինելու է!!!»։

Տեսանյութեր

Լրահոս