Իշխանությունը մեր թշնամուն բերել-մտցրել է մեր պետության ննջարանը և մեղադրում է ԱՄՆ-ին, Եվրոպային, ՌԴ-ին, թե՝ ինչո՞ւ չեք օգնում. Ռուբիկ Հակոբյան
«Աշխարհակարգ է փոխվում, դա շատ ծանր, վտանգավոր գործընթաց է, և երբ հատկապես փոքր պետությունները պատրաստ չեն դրան, կարող են պետականություն կորցնել, հողեր և վերջապես՝ ընդհանրապես վերանալ: Մեր պատմությունն այդպիսի օրինակ է ցույց տալիս: Առաջին դարում ունենալով 314.000 քմ տարածք, այսօր դրա 10 տոկոսից պակասն է մնացել, որը օր օրի ավելի է փոքրանում՝ նմանվելով շագրենի կաշվի»,- «Հայելի» ակումբում ասել է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը:
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ նա նշել է. «Մեր պահվածքով մեր ռազմավարական դաշնակցին բացատրեցինք, որ շատ անվստահելի գործընկեր ենք, որովհետև շատ կրքոտ սեր կարող ենք օրվա մեկ հատվածում քեզ խոստանալ՝ որպես ռազմավարական դաշնակցի, բայց օրվա երկրորդ կեսին արդեն այդ կրքոտ սերը խոստանալ Բրյուսելին կամ ԱՄՆ-ին՝ ասելով, թե՝ ո՞նց անենք, որ կարողանանք մեր ռազմավարական դաշնակցի ազդեցությունը պակասեցնել տարածաշրջանում: Ստեղծվել է մի վիճակ, որ իշխանությունը մեր թշնամուն բերել-մտցրել է մեր պետության ննջարանը և մեղադրում է ԱՄՆ-ին, Եվրոպային, ՌԴ-ին, թե՝ ինչո՞ւ չեք օգնում, որ թշնամին, որը մեր հրավերով ներխուժել է մեր ննջարան՝ դուրս գա այդտեղից: Նրանք էլ շատ պարզ ասում են՝ դուք եք մեղավոր: Աշխարհում ոչ ոք լուրջ չի ընդունում, չի վստահում այս իշխանությանը»:
Քաղաքական գործիչն անդրադարձել է նաև Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի հայտնի ձայնագրությանը՝ ասելով. «Ինչպես Նիկոլ Փաշինյաննն անկեղծորեն ասաց, թե ինչպես գլխատեց բանակը, այնպես էլ Ջհանգիրյանը եկավ, ասաց, որ թքած ունենք Սահմանադրության վրա: Ամեն օր ամեն մեկս մեր ոլորտով բռնաբարում, ոտքերս մաքրում ենք այդ Սահմանադրության վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում