«Մայրե՛ր, միավորվեք, եթե ուզում եք փրկել ձեր զավակներին վաղվա պատերազմից»․ Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեծագույն խնդրանքս հայոց մայրերին…
Երեկ կեսօրից Վերաքննիչում դատական նիստի էինք ծնողներով, հետո հրավիրված էի ԱԱԾ՝ քննչական կոմիտեի նախագահի դեմ բողոքի կապակցությամբ, մինչև ժամը 21։00… տուն հասա հոգնած ու հուսահատ և միակ մխիթարանքիս՝ թոռնիկիս գրկած քնեցի, առանց հեռուստացույց ու հեռախոս միացնելու…
Առավոտյան դպրոցում ուսուցիչների հայացքներից հասկացա, որ ինչ-որ վատ բան է եղել… հետո իրար հերթ չտալով պատմեցին երեկվա ասուլիսի մասին…… բոլորը ցնցված էին ու հուսահատ………..
Անձամբ նայելու ուժ չունեմ, ամեն ինչ արդեն պատմեցին… շունը կծելուց առաջ կատաղած հաչում է…… ամեն ինչ կանխատեսելի էր, հասկանալի դարձավ նաև երեկվա նիստում դատավոր Բիշարյանի չափազանց ինքնավստահ ու բացարձակ կողմնակալությունը… Հայրենիք հանձնելուց առաջ նախահարձակ են լինում, խեղդում իրենց ներքին վախն ու ատելությունը սեփական եսի վերջնական կործանման հանդեպ:
Մի բան կասեմ միայն. մենք արժանի ենք սրան, և առավելապես մայրերս ու մանկավարժներս..․ Նիկոլը նոր պատերազմի սկիզբն է ազդարարել, իսկ մենք կշարունակենք խոսել միայն մեր տներում, աշխատասենյակներում, անկյուններում միայն… ինչպես միշտ:
Մայրե՛ր, միավորվեք, եթե ուզում եք փրկել ձեր զավակներին վաղվա պատերազմից, մենք գիտենք ինչ է կորստի ցավը… կօգնենք ձեզ չապրել այն… միայն թե միավորվեք, հայտարարենք այս խամաճիկներին խաղացնող արտաքին ուժերին, որ մենք՝ մայրերս ենք կռվելու հաջորդ պատերազմին, որ մենք Հայրենիք ու զավակ էլ չունենք տալու, որպես իրենց շահերի մանրադրամ…
«Կան ժողովուրդներ, որոնք դեռ հեռու են անկախության ու քաղաքակրթության բարիքները վայելելու բախտից, որովհետև կնոջ ազդեցությունը նրանց մեջ տկար է»,- ասում էր Նժդեհը:
Եկեք ստեղծենք հայոց մայրերի բանակ, քանի՞ մայր կանդամագրվի, հենց դա էլ կորոշի, մենք արժանի՞ ենք արժանապատիվ ապրելու, Հայրենիք ունենալու, թե ոչ… մեզ առաջնորդ պետք չէ, յուրաքանչյուրդ ներկայացեք որպես ձեր անձի առաջնորդը…..
-Կամքեր ու հոգիներ թրծող աշխատանք է պետք, որ պիտ ստեղծի վաղվա համար ազգովին նախապատրաստելու մեր հավաքական ճիգը»: