Անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը. ԱՄՆ պետդեպարտամենտ

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը գործընկերների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Բյուրոյի «Թվիթեր»-ի էջում արված հրապարակման մեջ նշվել է նաև, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը հրաժարվել է մասնակցել քննարկմանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասվում է գրառման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930