
Էդուարդ Աղաջանյանը Բերձորի մասին կխոսի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստից վերադառնալուց հետո

Այսօր խորհրդարանում լրագրողներն Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ Բերձորի, Աղավնոյի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին
Սակայն կարծիք հայտնելու փոխարեն՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստից կվերադառնալուց հետո մամուլի ասուլիս կհրավիրի։
Հարցին՝ մտահոգիչ չէ՞, որ խոսվում է Բերձորի հանձնման մասին, իշխանական պատգամավորը կրկին պատասխանեց, որ մամուլի ասուլիս կտա։
Նա նաև չցանկացավ խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին, քանի որ հուլիսի 1-ին Վիեննայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։