
Flyone Armenia-ն չվերթեր կիրականացնի Երևան-Սանկտ Պետերբուրգ–Երևան երթուղով

Flyone Armenia hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հուլիսի 1-ից ավելացնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն չվերթերի քանակը և սկսում է կանոնավոր ուղիղ չվերթեր իրականացնել Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով:
Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով չվերթերը կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Պուլկովո միջազգային օդանավակայան` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին: