Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին՝ ծննդյան օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ի սրտե շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ ծննդյան հոբելյանի կապակցությամբ:

Համոզված եմ, որ մեր միջև ձևավորված գործընկերային սերտ փոխըմբռնումը լավագույնս կնպաստի հայ-վրացական դարավոր կապերի վրա հիմնված երկկողմ բազմաբովանդակ համագործակցության առավել հետևողական ամրապնդմանն ու խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր կարևոր առաքելությունում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930