
Բասկետբոլի ընտրանին Մալթայում է

Հայաստանի բասկետբոլի ազգային թիմը սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:
Ինչպես հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան, Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մալթայի Տա-Քալի քաղաք՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Նշենք, որ Հայաստանն առաջնության B ենթախմբում է, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ:
Հավաքականի կազմում Մալթա են մեկնել 11 բասկետբոլիստներ: Քրիս Ջոնսը հավաքականին կմիանա հունիսի 29-ին:
Հաջորդիվ` հունիսի 29-ից սկսած Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Այն անցկացվում է Մալթայում: