«Ես ահազանգում էի, որ հարկավոր է Հայրենիքը փրկել հայ ժողովրդից». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի բնակչությունից ջոկջկելով ազգ ստանալու այլ տարբերակ չկա, միակ ուղին սա է: Մյուս տարբերակները ես փորձել եմ՝ զրո ընկալում: Այ, օրինակ, այն ինչ հիմա մտածում եք ժողովրդի մասին, եթե ես ձեզ ասեի 25 տարի առաջ, ապա չէիք ընդունի: Մինչդեռ ես ասում էի և ահազանգում, որ հարկավոր է Հայրենիքը փրկել հայ ժողովրդից, իսկ դուք չէիք ընդունում:

15 տարի առաջ էլ չէիք ընդունում ժողովրդի հոգեմտավոր խեղումը շտկելու իմ առաջարկը: Հիմա վստահ եմ, կընդունեք:

Եթե չլիներ դաժան տառապանքների այս փուլը,ապա չէր լինի արդեն նշմարվող իմաստնացումը: Հիմա հարկ է իմաստնացողներից Ազգային համակարգ ստեղծել: Սա է ելքը:

Ասել եմ ու կրկնում եմ՝ այն մենթալիտետը, որն ունի մեր ժողովուրդը, դրա հիման վրա պետություն կառուցելը բացառվում է, մեր ժողովուրդը ի վերջո մսխելու էր մեր պետությունը հիմնովին: Հիմա գոնե հույս կա ինչ–որ բան փրկել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930