
«Իսկ այս սրբապղծության և կռապաշտության քարոզի համար ո՞վ է պատասխան տալու». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ այս սրբապղծության և կռապաշտության քարոզի համար ո՞վ է պատասխան տալու (լուսանկար)
Երեկ ԶԼՄ-ներից տեղեկացա, որ ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել դերասան Սոս Կարապետյանը, ով ֆիլմերից մեկում, մի դրվագ-տեսարանում ծաղրում է Քրիստոսի կերպարը… Ըստ դերասանի, հարձակվողները բացականչել են.« Խի եք ձեռք առնում Հիսուսին, էս ինչ կինո եք նկարել…»…
Ինչին դերասանը արձագանքում է. «Սա կինո է, վերջիվերջո պետք է հասկանաք, թե՞ ոչ…»…
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ժողովուրդի մի ստվար հատվածը հիվանդ է…
«Հիսուս», «փրկիչ»,«Աստծո նվեր» ու կռապաշտության և սրբապղծության վարպետության դասեր ցույց տալ սոցցանցերում՝ կապիտուլյանտ և մեր սրբավայրերը թշնամուն հանձնող Նիկոլ Անհողին պատկերելով որպես սուրբ…
Պարզվում է, սրբացվում է ոչ միայն հողատու Նիկոլը, այլև դրա շրջապատից ոմանք…
Ի դեպ,Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտ Նիկոլը ևս չի վարանում իրեն համեմատել Հիսուսի հետ, որը շատ նորմալ է ընկալվում հասարակության հիվանդ և անգրագետ մասսայի կողմից…
Դերասան ծեծողներ, նայե՛ք այս այլանդակ նկարներին, որոնք հարյուր հազարներով տարածվում են այս իշխանությունների երկրպագուների կողմից սոցցանցերում և պատասխանեք՝ «Իսկ այս սրբապղծության և կռապաշտության քարոզի համար ո՞վ է պատասխան տալու»։