
Աշխարհում բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 միլիոնի

Ներկա դրությամբ աշխարհում արդեն 100 միլիոն է հաշվում տեղահանված անձանց թիվը: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։
«Բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը հասելէ 100 միլիոնի. մեր ժամանակների տխուր վկայություն»,-ասվում է Փախստականների համաշխարհային օրվա առթիվ Գուտերիշի արած հայտարարության մեջ:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ, ՄԱԿ-ի կարծիքով, Ուկրաինայի իրադրությունը «Եվրոպայում մարդկանց ամենաընդգրկուն եւ արագ տեղահանումն է առաջացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: