
Օսլոյում գիշերային ակումբներում հնչած կրակոցների հետևանքով զոհվել է երկու մարդ. Ոստիկանությունը հետաքննում է որպես ահաբեկչություն

Հունիսի 24-ի գիշերը Օսլոյի երկու գիշերային ակումբներում հնչած կրակոցների հետևանքով մահացել է երկու մարդ, ավելի քան տասը վիրավորվել է: Ոստիկանությունը որոշել է դեպքը հետաքննել որպես ահաբեկչություն:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
«Ոստիկանությունը բերման է ենթարկել ենթադրյալ հանցագործին: Տեղի ունեցածը հետաքննվում է որպես ահաբեկչություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Վարչությունում հանցագործության հետաքննման նպատակով շտաբ է ստեղծվել: