Ասում են՝ նվազագույն աշխատավարձը չենք կարող բարձրացնել, բայց իր թիմի աշխատավարձն է բարձրացնում. Արթուր Խաչատրյան
Այսօր Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ներկաներին հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ստում էր, թե ինքը և իր ընտանիքը կրում են միայն հայկական արտադրության հագուստ, այսօր նա դա էլ չի կարողանում խաբել։
«Սրա փոխարեն նա Կառավարության նիստում ինչ-որ թվեր է հնչեցնում, որ լսում, ասում ես՝ ամենքս նույն մոլորակո՞ւմ ենք ապրում, թ՞ չէ։ Օրինակ, որ միջին աշխատավարձը դարձել է 250 հազար դրամ։ Այս մարդիկ ասում են՝ նվազագույն աշխատավարձը չենք կարող բարձրացնել՝ այդքան փող չկա։ Բա եթե նվազագույն աշխատավարձը չես կարողանում բարձրացնել, ինչպես բարձրացրեցիր միջին աշխատավարձը, այսինքն՝ բարձրացավ վերևի սանդղակը։ Իր թիմի աշխատավարձը բարձրացավ, մարդը եկել է իշխանության արդարության, նաև սոցիալական արդարության խոստումներով, բայց եթե ներքևի աշխատավարձը չի բարձրանում ու վերևինն է բարձրանում, ուրեմն մարդկանց միջև անդունդն է մեծանում»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք լավ էին ապրում, շարունակում են լավ ապրել, իսկ վատ ապրողները՝ էլ ավելի վատ են ապրում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում