
ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել զենքի սահմանափակման օրինագծին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել հրաձգային զենքի կիրառմամբ բռնության դեմ պայքարի օրինագծին: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:
«Օրինագծի օգտին քվեարկել է 65 սենատոր, դեմ՝ 33-ը, «դրա հետ մեկտեղ 15 հանրապետականներ դեմոկրատներին են միացել ի պաշտպանություն այդ միջոցառման, ինչը նշանավորել է երկկուսակցական զգալի բեկում երկրում ամենավիճելի քաղաքական հարցերից մեկի վերաբերմամբ», նշում է հեռուստաալիքը:
Փաստաթուղթն ընդունվել է Տեխասի նահանգի Յուվալդե քաղաքի տարրական դպրոցում վերջերս տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, որտեղ հրաձգության հետեւանքով զոհվել է 19 երեխա եւ երկու ուսուցիչ, ինչպես նաեւ Նյու Յորքի նահանգի Բուֆալոյի սուպերմարկետում զոհ է դարձել ինը մարդ: Այժմ օրինագծին պետք է հավանություն տրվի Ներկայացուցիչների պալատում, որից հետո ստորագրման համար կներկայացվի նախագահ Ջո Բայդենին: Մայիսին New York Post թերթը, վկայակոչելով Gun Control Violence կայքի տվյալները, հաղորդել է, որ «2022 թվականին ԱՄՆ-ում զանգվածային գնդակահարությունների թիվը գերազանցել է տարվա օրերի թվին: Հաղորդագրության մեջ ասվել է, որ ընթացիկ տարվա առաջին 144 օրում երկրում գրանցվել է գնդակահարության 214 դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: