
Հնդկաստանում հարսանիքը չեղյալ է հայտարարվել փեսայի՝ հարսնացուի պարանոցին հպվելու պատճառով

Հնդկաստանի Կարնատակա նահանգում չեղյալ են հայտարարել հարսանիքն այն բանից հետո, երբ հարսնացուն հիստերիա է սարքել փեսացուի հպվելու պատճառով: Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է News 18-ը։
Հարսանիքին 500 հյուր է հավաքվել։ Ըստ սովորույթի՝ փեսան և հարսը պետք է փոխանակվեին զարդաշղթաներով։ Երբ փեսացուն փորձել է կախել այն կնոջ պարանոցին, հարսնացուն անսպասելիորեն հետ է շպրտել այն և հեռացել դահլիճից, որտեղ տեղի էր ունենում արարողությունը: Հարսնացուի խոսքով ՝ փեսացուի ձեռքը դիպել է իր պարանոցին։
Փեսացուի հարազատները վիրավորված են եղել նման պահվածքից և նախընտրել են, որ նա մնա ամուրի։ Դա հանգեցրել է կատաղի վեճերի երկու կողմերից։ Խնդիրը լուծելու համար ստիպված են եղել միջամտել իրավապահ մարմինները։
Փեսայի ընտանիքը կտրականապես հրաժարվել է հարսանիքի անցկացումից։ Արարողության համար պատրաստված սնունդը բաժանվել է տեղի դպրոցներին։