Բաժիններ՝

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր դրսևորում է ստանում

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը շարունակվում է բոլոր մակարդակներում: Պետական քաղաքականությունից ու քարոզչությունից բացի ժխտողական գործելաոճը տեղափոխվել է նաև հիմնադրամների դաշտ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հակահայկական ուղղվածություն ունեցող մի շարք կառույցներ համախմբվել են ու ստեղծել «TEKAR» հիմնադրամը (հապավում, որը նշանակում է թուրք-հայկական թեման ուսումնասիրող հիմնադրամ-խմբ.)։ Դրա գլխավոր նպատակ է հռչակվել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ պայքարը»:

Նոր գրանցում ստացած այս հիմնադրամի առաջին ընդհանուր ժողովը տեղի կունենա հունիսի 25-ին և դրանով կավարտվի «TEKAR»-ի կազմավորման իրավական ընթացակարգը։ Գրող, լրագրող, վերլուծաբան Մեհմեդ Արիֆ Դեմիրերը, ով հիմնադրամի ստեղծման գաղափարի հեղինակն է, կլինի նաև «TEKAR» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը։

Հիմնադրամը նաև աշխատանքային պլան է մշակել, որտեղ նշված է, որ իրենք ցանկանում են ապահովել ճիշտ ժամանակագրական հաջորդականություն՝ ներկայացնելով 1914-1924 թթ. տեղի ունեցած իրադարձություններն «առողջ մոտեցումներով»: Բնականաբար, իրենց «առողջ մոտեցումը» նշանակում է ամեն գնով արդարացնել օսմանյան պետության ցեղասպան քաղաքականությունը։

Հիմնադրամը ծրագրում է նաև հրատարակել Էսաթ Ուրասի գիրքը, որում զետեղված են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հայացքները, մտքերն ու հայտարարությունները հայերի, նրանց ծավալած գործունեության և հայերի հետ փոխհարաբերությունների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս