
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Ռոբերտ Արզումանյանը դադարեցնում են համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուի» ղեկը ստանձնել էր 2021 թվականի մարտին։ Մասնագետի գլխավորությամբ թիմը 53 հանդիպում է անցկացրել, 2020/2021 մրցաշրջանում դարձել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր և եվրագավաթային ուղեգիր վաստակել՝ Հայաստանը ներկայացնելով ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։
2021/22 մրցաշրջանում «Ուրարտուն» հասել էր Vbet Հայաստանի գավաթի եզրափակիչ։