Բաժիններ՝

Ստամբուլում ուկրաինական հացահատիկի հարցով հանդիպում է նախատեսվում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ստամբուլում «հացահատիկի խնդրի» վերաբերյալ ծրագրված տեխնիկական հանդիպման մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ժամկետները դեռևս պարզ չեն:

«Ստամբուլում տեխնիկական հանդիպում է նախատեսվում, սակայն ժամկետները դեռ հայտնի չեն»,- Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Չավուշօղլուն։

Իր հերթին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ որոշակի առաջընթաց կա Սեւ ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում, սակայն կան տեխնիկական խնդիրներ, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930